ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Միշել Օբաման, չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել նախագահի պաշտոնում իր ամուսնու՝ Բարաք Օբամայի գտնվելու ժամկետի լրանալուց հետո, տեղեկացնում է ABC հեռուստառադիոընկերությունը:
«Ո՛չ, ապագայում իմ քայլերը կապված չեն լինի քաղաքականության հետ: Որոշակիորեն՝ ոչ»,-ասել է նա:
Դրանով իսկ Միշել Օբաման հերքել Է այն լուրերը, թե ապագայում ինքը կարող է հետեւել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի տիկնոջ՝ Հիլարիի օրինակին եւ իր թեկնածությունն առաջադրել Սենատում:
Բարաք Օբամայի նախագահական ժամկետը լրանում Է 2017 թվականին:
Ներկայում Միշել Օբաման զբաղվում Է սոցիալական նախագծերով: Մասնավորապես, նա գործարկել է ամերիկացի դպրոցականների շրջանում ճարպակալման դեմ պայքարին ուղղված ծրագիր, ինչի համար նրան քննադատության են ենթարկել հանրապետական կոնգրեսականները, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: