ГУМ առևտրի տունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով շապիկների վաճառքից գոյացած գումարը կտրամադրի Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքից 8-ամսական հայ երեխայի' Ժենյա Եզիկյանի բուժմանը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

 

ГУМ-ում սկսվել էր Պուտինի պատկերով՝ միջազգային ասպարեզում նրա հաղթանակներին նվիրված շապիկների հավաքածուի վաճառքը:

 

«Այս պատմությունը ոչ ոքի չէր կարող անտարբեր թողնել: Մենք կապ հաստատեցինք փոքրիկի մայրիկի հետ և հավաքված գումարն ուղարկեցինք նրա հաշվեհամարին: Հուսով ենք, որ փոքրիկ Ժենյան շատ շուտ կապաքինվի»,- հայտնել են ГУМ-ի ներկայացուցիչները:

 

Նշենք, որ Ժենյա Եզիկյանը 6 ամսականից արհեստական շնչառության սարքով է պահպանում իր գոյությունը. նրա մոտ ողնաշարային ամիոտրոֆիա է ախտորոշվել:

 

Выручку от продажи футболок с Путиным решили передать на лечение мальчика из Славянска