Սևանա լճի 11 հանրային լողափերը կբացվեն հուլիսի 1-ից, կընդլայնվեն լողափերում մատուցվող ծառայությունները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանգստացողները կարող են անվճար օգտվել կայանատեղիից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից:
Տարեցտարի ավելանում է այցելուների թիվը: Օրական մոտ երկու հազարից ավելի մարդ է հանգստանում հանրային լողափերում: Եթե 2011-ին այցելուների թիվը լողափեր 100.000 էր, 2012-ին՝ 120.000, ապա 2013-ին հանրային լողափեր է այցելել 150.000-ից ավել քաղաքացի: Նախատեսվում է առաջիկայում ավելացնել հանրային լողափերի քանակը: