ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին այցելել է Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան, զրուցել հերոսի մոր՝ տիկին Զարուհու հետ, շրջել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, հերոսի թողած հարուստ գրադարանին ու շենքային պայմաններին: 

 

Զարուհի մայրիկը հուզմունքով հիշել է Վարդանի խնդրանքը, որ եթե պատերազմի դաշտից ինքը չվերադառնա, թող մայրն այնպես անի, որ սերունդները կրթվեն ու դաստիարակվեն իր թողած գրքերով:

 

«Պատերազմի դաշտում Վարդանը իր անձնական օրինակով կենդանի լեգենդ էր, ետմահու էլ նա շարունակում է ապրել ու ծառայել իր ժողովրդին»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

 

ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել տուն-թանգարանին: