ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշել է, որ ոստիկանությունը պետք է հատուկ կարգադրագիր ստանա, որպեսզի կալանավորված մարդուց բռնագրավի ձեռքի հեռախոսը եւ ուսումնասիրի Էլեկտրոնային սարքի հիշողության բովանդակությունը, տեղեկացնում է BBC-ն:

 

Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը հայտարարել է, որ ոստիկանությունն ստիպված կլինի զոհաբերել իր հնարավորությունները հանուն քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի աշտպանության:

 

Ոստիկանները կկարողանան առանց հատուկ կարգադրագրի գործել միայն իրենց անվտանգության սպառնալիքի կամ այլ մարդկանց կյանքի նկատմամբ սպառնալիքի առկայության դեպքում: