ԱՄՆ թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչությունը բոլոր ամերիկացիների միջազգային հեռախոսազանգերի մասին տվյալները հավաքել է 1992 թվականից: Այս մասին հայտնել է USA today-ը:

 

ԱՄՆ կառավարությունը սկսել է ամերիկացիների միջազգային հեռախոսազանգերի գաղտնի ձայնագրություն իրականացնել սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից մոտ 10 տարի առաջ, ասվում է հրապարակման մեջ:

 

Ավելի քան 2 տասնամյակ արդարադատության նախարարությունն ու թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչությունը հավաքել են տեղեկատվություն ԱՄՆ-ից 116 երկրներ կատարված բոլոր հեռախոսազանգերի մասին, հայտնել են ծրագրի հետ կապված գերատեսչությունների աղբյուրները:

 

Քննիչները կիրառել են այդ տվյալները՝ հետևելու թմրանյութեր տարածողների ցանցերին:

 

Արդարադատության նախարարությունը փետրվարին խոստովանել էր, որ զանգերի մասին տեղեկություններ հավաքվել են, սակայն գործողության մասշտաբները մինչ օրս չեն բացահայտվել:

 

Ժամանակի ընթացքում գաղտնալսման ենթակա զանգերի ուղղությունների ցուցակը փոխվել է, սակայն դրանում միշտ առկա են եղել Կանադան, Մեքսիկան և Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի երկրների մեծ մասը: