Ռուսաստանի հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել Մոսկվայում, որը նախատեսված էր մարտի 8-ի տոնակատարությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ուժային կառույցների իր աղբյուրին:
Պարբերականի տվյալներով՝ Տաջիկստանի քաղաքացի Իզատիլո Մ.-ին, որը Ռուսաստան էր ժամանել Ստամբուլից, մարտի սկզբին ձերբակալել են Մոսկվայի օդանավակայաններից մեկում՝ ստուգումների համար: Երբ տղամարդը հասկացել է, որ իրեն պատրաստվում են արտաքսել Տաջիկստան, որտեղ իրեն սպառնում է ցմահ ազատազրկում, փորձել է ջարդել իր հեռախոսը, այնուհետև վերցրել է մկրատը և ծակել պարանոցը՝ փորձելով կտրել կոկորդը:
Տաջիկստանի քաղաքացին արդյունքում տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ նա կռվել է նաև Սիրիայում:
Քննչական գործողությունների ընթացքում Տաջիկստանի քաղաքացին խոստովանել է, որ Մոսկվա էր ժամանել ահաբեկչություն իրականացնելու համար: Նա պատրաստվում էր իրեն պայթեցնել մարտի 8-ին:
Նշվում է, որ պայթուցիկ նյութերը նրան պետք է տրամադրեին Մոսկվայում: