Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնում է Դաղստանում գաղտնի գործունեություն ծավալած խմբի յոթ անդամների ձերբակալության մասին, որոնք ՌԴ-ի տարածքում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման կողմնակիցներն են: Նրանք մտադրվել էին մի շարք ահաբեկչական գործողություններ կատարել Մոսկվայի տարածաշրջանի տարածքում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ռուսաստանի հատուկ ծառայությունը հայտնում է, որ «զինյալները ահաբեկչական գրոհները պատրաստում էին ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ Սիրիայում գտնվող հանձնակատարի ուղղակի ցուցումով:
Ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների ընթացքում առգրավվել են մեծ քանակությամբ հրաձգային զենք եւ պայթանյութեր, ինչպես նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրատարրեր: