Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդկանց, որոնք ահաբեկչական հարձակում էին նախապատրաստում Սիդնեյում:
ABC հեռուստաալիքի տվյալներով՝ 20 և 24 տարեկան տղամարդիկ նախատեսում էին կրկնել հանցագործությունը, որն այս տարվա հոկտեմբերի 2-ին Սիդնեյի Պարամատա շրջանում իրականացրել է 15-ամյա Ֆարհադ Ջաբարը: Այդ ժամանակ դեռահասը մոտեցել էր ոստիկանության բաժանմունքից դուրս եկող հաշվապահական հաշվառման աշխատակցին և կրակել նրա գլխին:
Նշվում է նաև, որ Ավստրալիայի ոստիկանությունը մշտական հսկողության տակ է պահում 20 մարդուց բաղկացած մի խմբի, ովքեր կարող են ահաբեկչական գործողություններ կատարել: Նախորդ ռեյդի ժամանակ իրավապահները ձեռքով գրված փաստաթղթեր են հայտնաբերել, որոնցում ասված էր ռազմածովային բազայի վրա նախատեսվող հարձակման մասին: