Աֆղանստանի անվտանգության ուժերը կանխել են երկակի ահաբեկչություն Քաբուլում' ձերբակալելով 12-ամյա երեխայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Ռիա Նովոստին գրում է, որ այս մասին տեղեկացնում է երկրի ներքին գործերի նախարարությունը:
12-ամյա Մոհամադ Յակուբը խոստովանել է, որ ուսուցում է անցել Թալիբան ահաբեկչական խմբավորման ճամբարներից մեկում և Քաբուլում ահաբեկչություն իրականացնելու հանձնարարություն է ստացել: