Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը գաղտնալսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և նրա նախորդի' Հիլարի Քլինթոնի հեռախոսային խոսակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ'այդ մասին հայտնում է Der Spiegel-ը: Ամսագիրը, չբացահայտելով իր աղբյուրները, տեղեկացրել է, որ 2013 թվականին հետախուզական ծառայությունը գաղտնալսել է Քերրիի հեռախոսազրույցը, իսկ 2012-ին' Քլինթոնի և ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի զրույցը:
Der Spiegel-ն ընդգծում է, որ այդ հեռախոսազրույցների գաղտնալսումն իրականացվել է պատահաբար և որ այդ պաշտոնատար դեմքերից ոչ ոք չի հանդիսացել դաշնային հետախուզական ծառայության թիրախը: Ամսագիրը նաև հիշեցնում է ծառայության 2009 թվականի գաղտնի փաստաթուղթը, որի համաձայն' Թուրքիան գտնվում է գերմանական հատուկ ծառայությունների թիրախային կետերում:
Դեռևս ոչ Գերմանիայի հետախուզական ծառայությունը, ոչ Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանատունը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: