Սոմալիի հանրային աշխատանքների նախարար 31-ամյա Աբդուլահի Շեյխ Աբասը գնդակահարվել է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք նրան զինված իսլամիստի տեղ են դրել: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները:

 

Նախարարն սպանվել է իր ավտոմեքենայում, երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի մերձակայքում:

 

Արտակարգ պատահարի կապակցությամբ երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլահի Մոհամեդը դադարեցրել է իր այցը Եթովպիա:

 

Վերլուծաբան Աբդուլահի Աբդին BBC-ին պատմել է, որ Սոմալիի անվտանգության ծառայությունները նմանօրինակ սխալներ թույլ են տվել նաեւ ավելի վաղ. երկրում չափազանց բարձր է լարվածության մակարդակը, որտեղ իշխանությունները պայքարում են իսլամիստների հարձակումների դեմ:

 

Սպանված նախարարը՝ Աբասը, մեծացել է Քենիայի փախստականների ճամբարում, անցյալ տարվա նոյեմբերին նա ամենաերիտասարդ նախարարը դարձավ Սոմալիի կառավարությունում: