Ինչպես հայտնում է UNIAN-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 26-27-ին աշխատանքային այցով մեկնում է Ստրասբուրգ և Բրյուսել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Ստրասբուրգում Պորոշենկոն ելույթ կունենա ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում, իսկ հունիսի 27-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ծրագրվում է նաև, որ Պորոշենկոն կմասնակցի Եվրոպական Խորհրդի նիստին, ինչպես նաև միջոցառման շրջանակներում Պորոշենկոն երկկողմ հանդիպումներ կունենա ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարների հետ: