ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական, ինչպես նաև արտաքաին քաղաքական հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հանրապետության Նախագահը ներկայացրեց նաև Վրաստան կատարած այցի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները»,- նշեց Շարմազանովը:

 

Նա ընդգծեց, որ ՀՀ Նախագահի Վրաստան կատարած այցն արդյունավետ էր հայ-վրացական հարաբերություններում տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության առումով: «Պետք է նշեմ նաև, որ Հանրապետության Նախագահի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը եղել է կառուցողական»,- ասաց Շարմազանովը: