ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորրհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը կարևորում և բարձր է գնահատում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած պետական այցի արդյունքները: Այս մասին Հերմինե Նաղդալյանը նշեց հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Նման բարձր մակարդակով այց մենք երկար ժամանակ չէինք ունեցել:

 

Վերջին երկու երեք տարիների ընթացքում բավականին պասիվ են եղել Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական շփումները: Նաև բավական երկար ընդմիջում ունեինք բարեկամական խմբի աշխատանքներում, որը դեռ նախորդ գումարման խորհրդարանից պասիվացել էր:

 

Եվ այս իմաստով բավական խնդիրներ էին կուտակվել միջխորհրդարանական համագործակցության առումով, և, բնականաբար, այցն այս իմաստով բեկումնային էր, իսկ դրա կարևորություն շատ բարձր: Գնահատականները, որ հնչեցին թե՛ հայկական, թե՛ վրացական կողմից, նույնպես գոհացուցիչ էին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նաղդալյանը:

 

Նրա խոսքով' այցի շրջանակներում իրենք ունեցել են հանդիպումներ Վրաստանի ղեկավարության հետ, որոնց ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև հայկական պատվիրակության անդամները հնարավորություն են ստացել բարձրաձայնել իրենց հուզող հարցերը: «Շատ դրացիական մթնոլորտում անցավ հանդիպումը Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

 

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն իրենց խոսքում նշեցին, որ հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը անցել է երկար ճանապարհ, անցել է մեծ փոձո ւթյունների միջոցով և եկել-հասել է ներկայիս մակարդակին: Նրանք նաև ընդգծել են, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն գործընթացներ ընտրելու փաստը չպետք է խանգարի նրանց հարաբերություններին, այլ ընդհակառակը՝ Հայաստանը և Վրաստանը պետք է ձգտեն գտնել համագործակցության այն ճանապարհը, որով կամուրջ կհանդիսանան Եվրասիական տնտեսական տարածքի և Եվրոպական միության միջև»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

 

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Նաղդալյանը տեղեկացրեց, որ բոլոր հանդիպումների ընթացքում խոսվել է ինչպես տնտեսական համագործակցության հետագա խորացման, այնպես էլ նաև մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին: «Վրաստանի բարձրագույն ղեկավարությունը հայտնեց, որ հարկավոր է ամեն ինչ անել մշակութային ժառանգության պահպանման համար»,- ասաց Նաղդալյանը:

 

Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը բարձրաձայնել է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խնդրի մասին, որը հրահրվում է Ադրբեջանի կողմից: Գալուստ Սահակյանը նշել է, որ այն ահռելի գումարները, որ ծախսում են Թուրքիան և Ադրբեջանը զինվելու վրա, շատ ավելի մեծ նշանակություն կունենային, եթե ծախսվեին կայուն զարգացման ծրագրերի վրա: Այս իմաստով կարևորվել է Վրաստանի Նախագահի դերակատարությունը, ով ևս իր մտահոգությունն է հայտնել խնդրի վերաբերյալ: Վրաստանի նախագահը նաև ողջունել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթա ցը և նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդունելի է Վրաստանի համար:

 

Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ Վրաստանում գտնվելու ժամանակ իրենք ջավախահայությունից ստացել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված բաց նամակ, որում նրանք բարձրաձայնել էին իրենց քաղաքացիության և կացության հետ կապված խնդիրների մասին:

 

«Պարոն Սահակյանն օպերատիվ կերպով անդրադարձավ նաև այս խնդիրներին և հարցի մասին բարձրաձայնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ: Վրաստանի վարչապետն էլ արագ արձագանքել է խնդրին և պարզաբանել, որ այդ խնդիրը կապված է այն պարտավորությունների հետ, որ իրենք ստանձնել են ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու հետ կապված: Նա իր պատրաստակամությունը հայտնեց լուծում տալ ջավախահայության խնդիրներին, որպեսզի նրանք կացության իրավունքի հետ կապված խնդիրներ չունենան»,- շեշտեց ԱԺ