.armsport.am2014-ի Աշխարհի առաջնության հերոսներից մեկը՝ Խամես Ռոդրիգեսը, նշել է, որ կցանկանար կարիերան շարունակել Իսպանիայի Պրիմերայում:
-Կցանկանայի խաղալ Իսպանիայում: Դա իմ երազանքն է, քանի որ Պրիմերան լավագույնն է աշխարհում:
Եթե հնարավորություն ունենայի ընտրություն կատարել Մադրիդի «Ռեալի» ու Կատալոնական «Բարսելոնայի» միջեւ, ապա նախընտրում եմ մադրիդյան թիմը:
«Մոնակոյի» 22-ամյա ֆուտբոլիստը Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի Ուրուգվայի հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ ու Կոլումբիային օգնել դուրս գալ քառորդ եզրափակիչ:
Ռոդրիգեսը 4 խաղում խփել է 5 գոլ ու գլխավորում է ռմբարկուների ցուցակը: