Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, «Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում արդեն իր առանձին սենյակն ունի: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 70 մլն եվրո:

Ռոդրիգեսի՝ մադրիդյան թիմ տեղափոխության գործարքում հնարավոր է ընդգրկվեն իսպանական ակումբի ֆուտբոլիստներ Սամի Խեդրիան կամ Դիեգո Լոպեսը: