Պակիստանում հարսի ծնողներն սպանել են նորապսակներին, ովքեր ամուսնացել են նրանց կամքին հակառակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նորապսակ ամուսինները հայտնաբերվել են հարսի տանը' կոկորդները կտրած:
Սատրախ գյուղում 31-ամյա տղամարդն ու 17-ամյա կինը սիրահարվել են ու ամուսնացել ծնողների կամքին հակառակ: Հարսանիքի հենց հաջորդ օրը նրանց գտել են սպանված:
Հաղորդվում է, որ փեսան ավելի ցածր կարգավիճակ ունեցող ընտանիքից է եղել, քան հարսնացուն: Աղջկա ընտանիքը տղային հրավիրել է իր տուն՝ խոստանալով, որ կտան իրենց օրհնությունը:
«Երբ երիտասարդ զույգը մտել է տուն, նրանց կապել են պարաններով, որից հետո աղջկա հայրը կտրել է նրանց կոկորդները»,- հայտնում է ոստիկանության ներկայացուցիչը: