ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը հերքել է Աֆրիկյանների ակումբի հետ ֆինանսների նախարարի առնչությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից:

 

«Թեև ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ հերքել է ֆինանսների նախարարի առնչությունն Աֆրիկյանների ակումբին, ԶԼՄ-ները համառորեն փորձում են շինությունը կապել Գագիկ Խաչատրյանը անվան հետ:

 

Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք՝ ո՛չ ֆինանսների նախարարը, և ո՛չ էլ՝ իր հարազատները որևէ առնչություն չունեն Աֆրիկյանների ակումբի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: