Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան իր հիասթափությունն է հայտնել Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների վերաբերյալ:
Ե′վ ֆրանսիացիներին, և′ գերմանացիներին քառորդ եզրափակչի ուղեգիրը հեշտությամբ չտրվեց:
«Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականներն այնքան ուժեղ չեն, որքան թվում էին ի սկզբանե: Գերմանիայի հավաքականը միշտ էլ ուժեղ է հարձակվողական գծում, սակայն մրցակիցը կարողացավ չեզոքացնել նրանց հարձակվողական ուժը»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է AS-ը: