ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտնել է, որ ՄԱԿ-ի հրապարակած տվյալները, համաձայն որոնց վերջին շրջանում ՌԴ-ի սահմանը հատել է 110.000 ուկրաինացի փախստական, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը չի բացառել, որ տվյալ անձինք սահմանը հատել են իրենց տատիկներին տեսակցելու համար:
«ՄԱԿ-ի հայտարարության մեջ նշված չէ, որ 110.000 փախստական Ուկրաինայից է ժամանել ՌԴ, այնտեղ խոսքն ինչ-որ ժամանակաշրջանում սահմանն անցած մարդկանց մասին է: Նրանք կարող էին այցելել իրենց տատիկներին և հետ գալ: Իրականում միայն 9600 մարդ է ապաստան խնդրել ՌԴ-ից»,- հայտնել է Հարֆը: