Քեսաբահայերն առաջիկա մի քանի օրերի ընթացքում նյութական օժանդակություն կստանան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանն՝ ավելացնելով, որ բնակիչների ցուցակներն արդեն պատրաստ են, և առաջիկա 4-5 օրերի ընթացքում կսկսվի օգնության բաշխումը: Նրա խոսքով' օգնությունը տրամադրել է Համայակական բարեգործական ընկերո ւթյունը: «Շոշափելի գումարը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը փոխանցել է առաջին անգամ Քեսաբ կատարած այցելության ժամանակ»,- նշեց Մանճիկյանը՝ հավելելով, որ օգնություն է տրամդրել նաև «Հայ Հեղափոխական դաշանկցություն» կուսակցությունը, Սիրիահայ շտապօգնության մարմինը, օգնություն են տրամադրել նաև այլ կազմակերպություններ: Օժանդակությունը հերթականությամբ կբաժանվի բնակիչներին' անհրաժեշտ կարիքներ հոգալու պայմանները բարելավելու համար:

 

Կարո Մանճիկյանը նաև տեղեկացրեց, որ Քեսաբում ենթակառուցվածքներն ընդհանուր առմամբ արդեն վերականգնվել են, իհարկե, որոշ շրջաններում, Քեսաբի մերձակա գյուղերում, դեռ վերականգնողական աշխատանքները շարունակվում են: 70 հաստատություններ այրված ու քանված են և գրեթե օգտագործելի չեն: Մնացած շինությունների, տների մասին նա նշեց, որ անվնաս տուն չկա, բոլորն էլ ինչ-որ չափով վնասներ կրել են, մեկն' ավելի շատ, մյուսն' ավելի քիչ:

 

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, Մանճիկյանը նշեց, որ 3 ամսվա աշխատանքը փորձում են 3 շաբաթների ընթացքում կատարել: Բերքի մի մասը հավաքվում է, մարդիկ փորձում են արտերի մշակման աշխատանքներ կատարել:

 

Քեսաբահայ կանանց մի մասը շարունակում է գիշերել Լաթաքիայում, քանի որ իրենց բնակարաններում անհրաժեշտ պայմաններ չկան: Կարո Մանճիկյանի խոսքով' նրանց Քեսաբից Լաթաքիա հասնելու և վերադառնալու համար ավտոբուսներ են տրամադրվել:

 

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և արդեն իսկ բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: