Ուկրաինայի Գերագույն ռադան Վալերի Գելետեյին նշանակել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում, որի թեկնածությունը Գերագույն ռադային ներկայացրել էր երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Երկրի պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն հասցրել է խայտառակվել, երդմնակալության տեքստն ստորագելով փակ գրիչով:
Վալերի Գելետեյը հայտնի է նրանով, որ Վիկտոր Յուշչենկոյի նախագահության ժամանակ՝ 2007-2009 թվականներին, գլխավորել է Պետական պահպանման վարչությունը: Այս տարվա մարտին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը նրան նշանակել էր դարձյալ տվյալ պաշտոնում: