Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Կոթչետկովը և հոգեբան Ստանիսլավ Բիշոկը Փարիզում ներկայացրել են Ուկրաինայում արմատական ազգայնականության պատմության մասին գիրք, որը կոչվում է «Neonazis & Euromaidan: From Democracy to Dictatorship» («Նեոֆաշիզմը և Եվրամայդանը. ժողովրդավարությունից՝ մինչև բռնապետության»): Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Neonazis & Euromaidan: From Democracy to Dictatorship» գիրքը թեժ քննարկումների, զայրույթի և բողոքի դրսևորումների է հանգեցրել: Գրքի շնորհանդեսն անցել է խիստ լարված մթնոլորտում, քանի որ միջոցառմանը հիմնականում ռուսներ և ուկրաինացիներ են եղել, իսկ ֆրանսիացիները փոքրամասնություն են կազմել:

 

Գրքի 400 էջում նկարագրված են Ուկրաինայի ազգայնական կուսակցությունների պատմության զարգացումը, մասնավորապես, «Ազատության» և «Աջ հատվածի»:

 

«Աջ հատված» նեոնացիստական բանդերական շարժումն իր մասնակցությունն ունեցավ «Ազատություն» կուսակցության հետ հատուկ համագործակության և ռազմական գործողություններում՝ Ուկրաինայում իրականացնելով իշխանափոխություն: