Գյումրիի «Շիրակի» պաշտպան Լի Լամին Յորոն խոստովանել է, որ իրենց թիմի համար Կարագանդայի թիմի դեմ հանդիպումը հեշտ չստացվեց և խոստացել է հուլիսի 10-ին կայանալիք հանդիպմանը ռևանշի հասնել: Այս մասին հայտնում է ղազախական Vesti.kz-ը:
- Մենք լավ խաղացինք, բայց այս խաղն ինձ հիասթափեցրեց: Բայց, հուսով եմ՝ պատասխան խաղում ռևանշի կհասնենք:
- Ինչպե՞ս կգնահատեք «Շախտյորի» խաղամակարդակը:
- Այդ թիմը բարձր մակարդակ ունեցող թիմ է: Ձեր խաղացողները բարձրահասակ են, և դա դաշտում մեզ շատ էր խանգարում:
- Բայց դուք արեցի՞ք այն, ինչ կարողացաք:
- Այո, ամեն ինչ, ինչ կարողացանք:
- Շա՞տ եք հիասթափված:
- Իհարկե, բայց ոչինչ դեռ ավարտված չէ, և մենք կգանք Ղազախստան, որպեսզի հաղթենք:
Հիշեցնենք, որ «Շախտյորը» Եվրոպայի լիգայի շրջանակներում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ: Նշենք նաև, որ հատկապես առաջին կեսում մի քանի անգամ իր թիմին վերահաս գոլից փրկեց կարագանդացիների դարպասապահ Ալեքսանդր Մոկինը: