Ուկրաինական բանակը մոտ Է երկրի արեւելքում աշխարհազորայինների նկատմաբ հաղթանակին: Այս մասին, ինչպես հաղորդում Է BBC-ն, հայտարարել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը: Կառավարական ուժերի գլխավոր նպատակը, Գելետեյի խոսքով, վերահսկողության հաստատումն Է մալայզիական Boeing-ի անկման վայրի նկատմամբ: Աշխարհազորի թվաքանակը
Գելետեյը գնահատել Է 15 հազար:
Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», Ուկրաինայի նախագահի խորհրդական, ներքին գործերի նախկին ղեկավար Յուրի Լուցենկոն հայտարարել Է, որ Կիեւում պատրաստ Է Դոնեցկի ազատագրման պլանը, որը, նրա խոսքով՝ անակնկալ կլինի աշխարհազորայինների համար: