Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Մատս Հումելին և Գերմանիայի ազգային ընտրանուն՝ Աշխարհի առաջնության շրջանականերում կիսաեզրափակիչ անցնելու կապակցությամբ:

 

Ֆուտբոլիստը տեղադրել է իր թիմակից Հումելսի լուսանկարը և գրել.

 

«Շնորհավորում եմ հանդիպման ֆուտբոլիստ Մատս Հումելսին և Գերմանիայի հավաքականին՝ կիսաեզրափակիչ դուրս գալու առթիվ»։

 

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի շրջանակներում Գերմանիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթեց ֆրանսիացիներին, հանդիպման հաղթական գոլը հեղինակեց հենց Մատոս Հումելսը: