Հայ-թուրքական սահմանի բացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է vesti.az-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

 

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը և արտաքին գործերի նախարարության անունից այս հարցի վերաբերյալ, անշուշտ, պաշտոնական հայտարարություն կլինի:

 

Նշենք, որ թուրքական էլեկտրոնային կայքերը՝ որպես սկզբնաղբյուր հղում անելով ընդդիմադիր «Թարաֆ» պարբերականը, տեղեկություն էին տարածել այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ապրիլի 23-ին հայերին հղած «ցավակցական» ուղերձից հետո, որպես Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու 2-րդ քայլ, հանձնարարել է բացել Հայաստանի հետ սահմանային Ալիջանի անցակետը: