Ինչպես հայտնում է ria.ru-ն, չնայած ուկրաինացի ուժայինների դիմադրությանը՝ աշխարհազորայինների շարասյունը կարողացել դուրս գալ շրջափակված Սլավյանսկից և անցնել Կրամատորսկ: Այս տեղեկությունն ավելի ուշ հաստատել է նաև Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավոկովը:
Հաղորդվում է, որ 3 «Կամազ» մակնիշի բեռնատար, 2 տանկ ու առանց լուսարձակների 8 մեքենա Սլավյանսկից դեպի Կրամատորսկի են անցել, որտեղ գտնվում է տեղի զինյալների գլխավոր շտաբը:
Twitter-ի միկրոբլոգում օգտատերեր-ականատեսները հայտնել են աշխարհազորայինների 50 միավոր տեխնիկայի մասին, որոնք դաշտերով կարողացել են մուտք գործել Կրամատորսկ, որին հաջորդել են կրակահերթերը Կարաչունի կողմից: