Կոլումբիայի ազգային հավաքականի և «Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հերքել է լուրերն այն մասին, որ ինքը տեղափոխվելու է այլ ակումբ:
«Ես ուզում եմ մնալ ու կմնամ «Մոնակոյում»»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է BeIN Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդ «Ռեալը»: «Արքայական ակումբը» ցանկանում է Ռոդրիգեսին ձեռք բերել՝ փոխարնելու Անխել դի Մարիային, ով պատրաստվում է լքել ակումբը:
Ռոդրիգեսը «Մոնակո» է տեղափոխվել 2013 թվականին «Պորտուից»: Լիգա 1-ում Խամեսն անցկացրել է 34 խաղ, խփել 9 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում: