Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, RAND կորպորացիան հերքում է իր մասնակցությունը Կիևի գործողությունների սցենարին, ինչը տարածել էին մի շարք ԶԼՄ-ներ: Այս մասին հայտարարել է RAND կորպորացիայի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Ջեֆրի Հայդեյը:
«RAND-ը չի ստեղծել այդպիսի փաստաթուղթ»,- հայտնել է Հայդեյը՝ մեկնաբանելով տարբեր ինտերնետային ռեսուրսների հրապարակման տեղեկությունը՝ «Հուշագիր այն դեպքի համար, եթե Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը ձախողվի» փաստաթղթի մասին:
Հիշեցնենք, որ RAND կորպորացիան զբաղվում է ռազմավարական խնդիրների վերլուծման նոր մեթոդների մշակմամբ և վերլուծմամբ՝ ի շահ ԱՄՆ ազգային անվտանգության: