Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի օգնական Դմիտրի Լոսկուտովը հերքել է Ռուսաստանի իշխանությունների մասնակցությունն' ամերիկացի դիվանագետների բանակցությունները գաղտնալսելուն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ռուս պաշտոնյան արդարացել է, որ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի զրույցի ձայնագրությունը պատահաբար է գտել սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը և ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել են, որ Մոսկվան կարող է մասնակցած լինել Նուլանդի ու Փայեթի զրույցի գաղտնալսմանը: