Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ինտեգրման հարցեր: Այս մասին հայտնում է rusnovosti.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը Ղազախստանի նախագահ Նազարբաևին նախ շնորհավորել է ծննդյան կապակցությամբ, որից հետո երկու երկրների նախագահները քննարկել են եվրասիական ինտեգրացիայի խնդիրները:

 

Պուտինն ընդգծել է, որ Նազարաբևն անձնական մեծ ներդրում ունի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում, և որ Եվրասիական տնտեսական միությունը կբարձրացնի անդամ երկրների քաղաքացիների կենսամակարդակը։