Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսատանի այս տարվա առաջին վեց ամիսներին արտասահմանյան երկրներին ռուսական զենքի մատակարարումների ծավալը կազմել է 5,6 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Այս տարվա առաջին վեց ամիսներին արտասահմանյան երկրներին ռուսական զենքի մատակարարումների ծավալը կազմել է 5,6 մլրդ դոլար՝ շատ տպավորիչ ու ծանրակշիռ թիվ, իսկ արտահանման պատվերների ընդհանուր պորտֆելն ավելացել է գրեթե մինչև 50 մլրդ դոլար»,-ասել է Պուտինը:

 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել Ռուսաստանի ներկայությունն սպառազինությունների գլոբալ շուկայում և ակտիվացնել աշխատանքը ռուսական զենքի արտահանումն առաջ մղելու ուղղությամբ: