Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ արձանագրությունը բնական գազի, նավթամթերքների և կոպիտ ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համապատասխան օրենքը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, գրում է ria.ru֊ն:
Արձանագրությունը, որը ստորագրվել է Մոսկվայում 2019-ի հոկտեմբերին, հեշտացնում է ռուսական նավթամթերքների արտահանումը Հայաստան:
Դաշնային օրենքը Պետդումայի կողմից ընդունվել է մարտի 19-ին, իսկ Դաշնության խորհրդի կողմից մարտի 25-ին այն հաստատվել է: