«Առավոտ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է. «Պայմանագիր գոյություն ունի, որով գազի գինը Հայաստանի համար սահմանի վրա սահմանված է 270 դոլար։ Չի կարող որևէ ապրանք մատակարարվել և պայմանագիր չլինել, պետք է լինի պայմանագիր, որի կողմերից մեկն ապրանք վաճառողն է, մյուսը՝ ապրանք գնողը»,-երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

 

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգպանն անցած շաբաթ խորհրդարանում հայտարարել էր, թե գազի գնի պայմանագիր չկա։ Նախարարի հավաստմամբ՝ պայմանագիրը գտնվում է «ՀայՌուսգագարդ» ընկերությունում, և վարչապետի հանձնարարությամբ՝ պայմանագրի օրինակն ուղարկվել է Աժ պատգամավոր Արամ Մանուկյանին, ով բարձրացրել էր այդ հարցը։ Ինչ վերաբերում է գազի գնի 30 տոկոս սուբսիդավորմանը, ապա Արմեն Մովսիսյանն ասաց, որ սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց, թե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, պայմանագիրը փոփոխության է ենթարկվում և ավելի պարզեցվում է:

 

Նախարարը հստակեցրեց, որ պարզեցումը նշանակում է, որ ռուսական դաշտի արտահանման հարկերն այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա, իսկ դա, ըստ նրա, կազմում է մոտ 30 տոկոս։ «Այսինքն՝ Հայաստան ներկրվող գազի գինը լինելու է ռուսական գազի գնին՝ գումարած տրանսպորտային ծախսերը՝ սահմանին կազմելով 189 դոլար»,-հայտարարեց Ա. Մովսիսյանը՝ հավելելով, որ գազի գնի բարձրացում չի լինի, բայց էժանացում էլ չի լինի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: