«Գազպրոմ»-ը Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց վճարման նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին, մանրամասնությունները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ հարցը կքննարկվի կառավարության նիստում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն, որը հունվարի 10-ին «Գազպրոմ-էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումն է անցկացրել ռուսական գազի տարանցման հարցի շուրջ: Դա երրորդ հանդիպումն էր վեր ջին ամսվա ընթացքում:
««Գազպրոմ»-ի կողմից արվել է հետաքրքիր առաջարկություն: Նաեւ ցանկանում եմ ասել, որ դա վերջին առաջարկությունն է: Հիմնական խոսակցությունը ծավալվել է ֆինանսական վճարման անցնելու շուրջ»,-ասել է Կալաձեն «Իմեդի հեռուստաընկերության եթերում:
Նա նշել է, որ ավելի վաղ «Գազպրոմ»-ի հետ կայացած մի քանի հանդիպումներն անարդյունք էին, քանի որ կողմերի դիրքորոշումները միանգամայն տարբեր էին: Կալաձեն հետաքրքրական է որակել ռուսական ընկերության վերջին առաջարկությունը: «Կարծում եմ դա հետաքրքիր է: Այն կքննարկենք կառավարությունում եւ համապատասխան որոշում կընդունենք»,-ասել է Կալաձեն:
«Գազպրոմ-էքսպորտ»-ի հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը, որը վերաբերում է Հայաստան բնական գազի տարանցմանը, լրացել է հունվարի 1-ին:
Վրաստանը որպես գազի տարանցման դիմաց վճար ստանում է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդահուր ծավալի 10 տոկոսը: Փաստաթուղթը ձեւակերպվել է 2016 թվականի ապրիլին՝ վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երեք ամիս անց: Բանակցությունները ձգձգվել էին այն պատճառով, որ «Գազպրոմ»-ը պնդում է տարանցման դիմաց վճարել ոչ թե գազով, այլ փողով:
Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007 թվականից: Հանրապետությանը գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է, որը 2016 թվականի մարտի սկզբին համաձայնել է ավելացնել մատակարարումների ծավալը:
«Գազպրոմ»-ը նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին Հայաստան ռուսական գազի տարանցման վերաբերյալ
12:34 - 11.Հունվար.2017
Առաջարկում ենք նաև
20/01/19 14:01
Վրաստանն ու «Գազպրոմ»-ը 2 շաբաթից կավարտեն ռուսական գազի՝ Հայաստան փոխանցման վերաբերյալ բանակցությունները
14/01/22 17:08
«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է վերանայել բնական գազի սակագինն ու բոլոր սպառողների համար սահմանել միասնական գին.
31/12/20 14:34
«Գազպրոմ»-ը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թ. առաջին եռամսյակի համար
30/04/24 16:00
Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
18/04/24 15:30
ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին
12/04/24 12:20
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
08/12/23 17:46
«Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ կանցկացվի «Հայաստան-Ռուսաստան» ֆորում (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան