Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՆԱՏՕ-ն կարիք չունի ստեղծելու ՌԴ-ի «հատուկ» կերպար՝ դաշինքը «կենդանացնելու» նպատակով: Այս մասին հայտնել այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

 

«Անհրաժեշտություն չկա ստեղծել Ռուսաստանի հատուկ կերպար մեր դաշինքի կենդանացման համար, չէ՞ որ ակնհայտ են ՆԱՏՕ-ի գործառույթները. մեզ անհրաժեշտ է հզոր միասնական պաշտպանություն՝ մեր բնակչությանը ցանկացած սպառնալիքներից պաշտպանելու համար»,- ընդգծել է Ռասմուսենը:

 

Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՌԴ-ն ինքն է իր մասին ձևավորում որոշակի կերպար՝ նշելով, որ վերջին 20 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն շատ բան է արել ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսություն սկսելու համար: