Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը արձակուրդ է ուղարկել երկրի կառավարությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 8-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Պետության ղեկավարն այդ որոշումը հրապարակել է կառավարության ընդլայնված նիստում, որը նվիրված էր այս տարվա առաջին կիսամյակում հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին:

 

«Ցանկանում եմ նշել, որ այս տարվա վեց ամսում լավ արդյունքներ են ձեռք բերվել բոլոր ճյուղերում: Նկատի ունենալով դա՝ թույլատրում եմ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաեւ մյուս ղեկավարներին հանգստանալ հուլիսի 8-ից մինչեւ 20-ը»,-ասել է պետության ղեկավարը, որի խոսքերը նիստի մասնակիցներն ընդունել են բուռն ծափահարություններով:

 

Ինչպես հայտարարել է նախագահը, Թուրքմենստանի ղեկավարները կարող են իրենց արձակուրդն անցկացնել Կասպից ծովի ափի «Ավազա» տուրիստական գոտում, ինչպես նաեւ երկրի այլ առողջարաններում:

 

Թուրքմենստանում ղեկավար կազմի արձակուրդը՝ սկսած փոխվարչապետներից եւ վերջացրած բուհերի ռեկտորներով եւ թերթերի ու ամսագրերի խմբագիրներով, խիստ կանոնակարգված ըստ ժամկետների եւ դրա անցկացման աշխարհագրության: Այսպես, օրինակ, թուրքմեն բարձրաստիճան պաշտոնյաները արձակուրդը չեն անցկացնում արտասահմանում՝ նախընտրելով հանգստանալ տանը: Ինչ վերաբերում է երկրի այն քաղաքացիներին, որոնք իշխանության բեռը չեն կրում, ապա նրանք կարող են արձակուրդն անցկացնել իրենց ֆինանսական հնարավորություններին ու հոգեւոր պահանջմունքներին համապատասխան, հաղորդ ել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: