Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բրազիլիայի դեմ խաղում Միրոսլավ Կլոզեն գոլ հեղինակեց, ինչը նրան դարձրեց Մունդիալի պատմության լավագույն ռմբարկուն: Կլոզեն իր գոլերի քանակը հասցրեց 16-ի:

Նշենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է աշխարհի չորս առաջնության: 

Հատկանշական է, որ 2006թ-ին Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Ռոնալդոն, ով գերազանցեց Գերդ Մյուլերի ռեկորդը: