Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստվում է մեծացնել սեփական սպառազինության արտադրության ծավալները՝ զինծառայողների կարիքները ապահովելու համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Սլավյանսկ կատարած աշխատանքային այցի ժամանակ Պորոշենկոն ուժայինների հետ հանդիպումից հետո հայտարարել է պետական պաշտպանական պատվերում պատրաստվող փոփոխությունների մասին՝ նշելով, որ սպառազինության արտադրության ժամանակ ողջ ծավալով կկիրառվի փորձը, որն Ուկրաինայի Ազգային գվարդիան ձեռք են բերել արևելքում մարտական գործողությունների ժամանակ:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ ուկրաինական բանակը պատրաստվում է իր վերահսկողության տակ վերցնել Դոնեցկն ու Լուգանսկը: