Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով իր պաշտոնական կայքում տեղադրել է «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի մայիսի 10-ից մինչև մայիսի 24-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: 

Լրացուցիչ պարզաբանումների համար առաջարկվում է դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-61-73 հեռախոսահամարով: