Կեսգիշերն անց հայտնի կլինի Աշխարհի առաջնության եզրափակչի մյուս մասնակիցը:
Կիսաեզրափակչում միմյանց հետ կպայքարեն Հոլանդիայի և Արգենտինայի հավաքականները:
Հեղինակավոր Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է Արգենտինայի հավաքականին, վերջինիս հաղթանակի հնարավարությունն ունի 2.40 գործակիցը: Հոլանդացիների հաղթանակը գնահատվում է 3.20 գործակցով, ոչ-ոքին ունի 3:00 գործակիցը:
Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: