ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանը նշանակվել է Տեսչական և վերլուծական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինիս պարտականությունները դրվել է Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանի վրա:
Այս մասին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ մինչ այդ Տեսչական և վերլուծական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում էր արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, ով նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: