Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ամերիկահայ մի խումբ գործարարների և քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը կարևորել է Սփյուռքի ներդրումն Արցախի զարգացման և շենացման գործում՝ արժևորելով նաև սփյուռքահայ գործարարների դերը ԼՂՀ-ում ժամանակակից բիզնես մշակույթի ձևավորման մեջ:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: