Հուլիսի 10-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ լամպերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մկենել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա լենդ կրուզեր» մակնիշի 32 LO 860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը:
Վարորդ' 1982 թ. ծնված Ա. Խ.-ն և ուղևոր' 1978 թ. ծնված Ս. Մ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները Ս.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա.Խ.-ն ստանալով համապատասխան' բուժօգնություն դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: