Օրեր առաջ՝ հուլիսի 1-ին, լրացավ «Business Magazine» ամսագրի հիմնադիր-տնօրեն Կարինե Շահվերդյանի դստեր՝ Հասմիկ Շահվերդյանի 10-ամյակը:

 

Փոքրիկի մայրը՝ Կարինե Շահվերդյանը, Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ Հասմիկի ծնունդը նրանք ամեն տարի նշել են յուրովի՝ տարբեր մանկական սրճարաններում: Այս տարի մոտեցումը փոքր-ինչ այլ էր, քանի որ տարեդարձը հոբելյանական էր:

 

«Որոշեցինք այս տարի տարբերվել և Հասմիկի ծննդյան տարեդարձը նշեցինք «Բաքոս» ռեստորանային համալիրում: Ներկա էին թե′ իմ, թե′ դստերս ընկերներն ու հարազատները»,- ասաց Կարինե Շահվերդյանը:

 

Վերջինս նշեց, որ «Բաքոս» ռեստորանային համալիրի անձնակազմի բարձրորակ սպասարկման արդյունքում տարեդարձն անթերի անցավ: 

 

«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Բաքոս» ռեստորանային համալիրի տնօրինությանը՝ բարձրակարգ սպասարկման և երեխայիս ծննդյան տարեդարձն անմոռաց և գունավոր դարձնելու համար»,- ասաց «Business Magazine»-ի հիմնադիր-տնօրենը:

 

Թե ովքեր էին Կարինե Շահվերդյանի դստեր հյուրերը, կարող եք դիտել ստորև ներկայացված ֆոտոշարքում.