Ադրբեջանի իշխանությունները Հայաստանում գերեվարված դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Ջալալ օղլու Գուլիեւի հարցով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

 

ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան գործակալությանը հայտնել է, որ խնդրել են, որպեսզի կառույցը հապատասխան գործառույթներ իրականացնի:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հուլիսի 10-ին հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական հետախուզական-դիվերսիոն ներթափանցման փորձն են կատարել ԼՂՀ եւ Հայաստանի սահմանային գոտում (Քարվաճառի ուղղությամբ): Նշվել էր, որ Պաշտպանության բանակի առաջնագծի զորամասերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խումբը ժամանակին վնասազերծվել է: Շահբազ Գուլիեւը ձերբակալվել է:

 

Հուլիսի 12-ին հայտնի դարձավ, որ եւս մեկ ադրբեջանցի դիվերսանտ ոչնչացվել է: Դիվերսիոն խմբի չեզոքացվելու ը նթացքում սպանվել է հայ զինծառայող, մայոր Սարգիս Աբրամյանը, վիրավորվել է 1972 թ.ծնվ. քաղաքացի Կարինե Դավթյանը: