Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանյան ամառային փորձուսուցման ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած փորձնակներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ-ից, Կարեն Միրզոյանը ողջունել է ՀԲԸՄ նա խաձեռնությունը՝ կազմակերպելու նմանատիպ այցեր Արցախ և ընդգծել դրանց կարևորությունը Արցախի քաղաքական, կրթական, մշակութային և սոցիալական կյանքին ծանոթանալու գործում։

 

Արտաքին գործերի նախարարը փորձնակներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ բանակցային գործընթացը։

 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին: