Երևանի մի շարք վարչական շրջաններում առաջիկա օրերին ջրամատակարարման դադարեցումներ կլինեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, մասնավորապես, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' հուլիսի 15-ին' ժամը 09.00-21.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 56-220, Բագրատունյաց փողոցի 43-70 հասցեների, Բագրատունյաց փողոցի մյուս հատվածներում կդիտվի ջրի ճնշման անկում, Եղ. Թադևոսյան, Թամանցիների, Մասիսի փողոցների ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հուլիսի 15-ին' ժամը 12.00-18.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 49, 51, 58, 60, 62, Թումանյան 35ա, Փարպեցի 9, 9ա հասցեների, Թումանյան 2-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հուլիսի 15-ին' ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի' Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ, 4-րդ և 11-րդ փողոցների 1-60, Ռոստովյան 34, 36 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված' հուլիսի 16-ին' ժամը 9.00-ից մինչև հուլիսի 17-ը ժամը 9.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի' Մանթաշյան փողոցի, Գ. Նժդեհի 1-9, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Բագրատունյաց 11, 39, Եղիշե Թադևոսյան 1-9 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը: